Events / Exhibitions

15.05.2021 - 15.09.2021

«Արվե՞ստ, թե՞ գիտություն. Երեք վերականգնված կտավի պատմություն.Բաշինջաղյան, Կոջոյան, Սարյան»

 Հայաստանի ազգային պատկերասրահը սկսում է «Վերականգնված ցուցանմուշների պատմություն» նախագիծը:

Մշակութային արժեքների վերականգնման պրոցեսի ցուցադրությունն այսօր դարձել է թանգարանային նոր միտում, որը հնարավորություն է տալիս այցելուին հայտնվելու վերականգնման առեղծվածային աշխարհում:

20-րդ դարի հայկական կերպարվեստի երեք խոշոր վարպետների վերականգնված կտավների կողքին ցուցադրվում են վերականգնման երկարատև ընթացքն ամփոփ ներկայացնող աշխատանքային լուսանկարներն իրենց բացատրագրերով:

Ցուցասրահներից յուրաքանչյուրում նաև տեղակայված է վերականգնման արվեստանոցի մի անկյուն՝ աշխատանքային սեղան, նկարակալ, որոնց վրա տեղադրված են պատռվածքներով, ներկաշերտի կորուստներով ու թափվածքներով կտավներ, ինչպես նաև կոտրվածքներով ու բացակայող հատվածներով դեկորատիվ-կիրառական առարկաներ: Վերականգնման ենթատարածքի ամենահետաքրքիր «նմուշներից» են ժամանակակից մանրադիտակն ու ուլտրամանուշակագույն լամպը, որոնցով այցելուն հնարավորություն է ունենում ինքնուրույն զննելու առարկաների վնասվածքները, նախկինում արված երանգավորումներն ու հետագա միջամտությունները:

Ցուցահանդեսի բացումը՝ մայիսի 19-ին, ժամը 17։00-ին։

Ցուցահանդեսը կգործի մայիսի 20-ից ամեն օր, ժամը 11։00 – 17։00։

Ամեն օր՝ ժամը 12։00, 14։00, 16։00, արվեստանոցային աշխատանքի ցուցադրում Ազգային պատկերասրահի Վերականգնման բաժնի աշխատակիցների կողմից։

Պատկերասրահի մուտքը՝ Արամի փողոցից։

Permanent
exhibition

Head of a Youth

wood, oil
59,5x49,5 cm