Թանգարան / Բաժիններ

Դեկորատիվ-կիրառական արվեստի բաժին

Ստեղծվել է 1968 թվականին: Հավաքածուն ընդգրկում է Հայաստանի, Ռուսաստանի, Եվրոպայի և Արևելքի երկրների հեղինակային և մանուֆակտուրային շուրջ 4000 բարձրարժեք ցուցանմուշ, որոնց մի մասը՝ 879 միավոր, դասակարգումից հետո տեղ է գտել մշտական ցուցադրությունում: Առանձին սրահում (7-րդ հարկ) ներկայացված է հավաքածուի ամենաարժեքավոր մասը կազմող Հին Եգիպտոսի և Հին Հունաստանի կիրառական արվեստը: Նույն հարկի տարբեր սրահներում կարելի է ծանոթանալ 18-19-րդ դարերի գերմանական, հոլանդական, ֆրանսիական, անգլիական ճենապակու, 19-20-րդ դարերի ֆրանսիական ապակու նմուշներին, 16-17-րդ դարերի կահույքի եզակի ձևերին:

Ռուսաստանի ճենապակու Կայսերական և մասնավոր գործարանների արտադրանքը կարելի է տեսնել 6-րդ հարկի բոլոր սրահներում: Հարուստ հավաքածուով, - խեցեգործություն, մետաղ, փայտ, ոսկոր, գործվածք, - ներկայացված են Չինաստանը, Ճապոնիան, Իրանը (1-ին հարկ): Մեծ ուշադրության է արժանի 2-րդ հարկի երկու սրահներում ներկայացվող ժամացույցների հավաքածուն: Այս, ինչպես նաև 16-20-րդ դարերի հայկական կիրառական արվեստը (արծաթագործություն, ապակեգործություն, խեցեգործություն), ամբողջացնում են մշտական ցուցադրության ողջ պատկերը:

Բաժնում աշխատում է 2 աշխատակից:

 nga.decorative@gmail.com


 Բաժնի վարիչ՝  Մարինե Մինասյան