Թանգարան / Բաժիններ

Գիտական բաժիններ

Իրականացնում են թանգարանային առարկաների գիտական մշակումն ու ուսումնասիրությունը, դասակարգումը, գիտական անձնագրերի կազմումը, որոշարկում են առանձին ստեղծագործությունների ծագումն ու կատարման ժամանակաշրջանը: Ստեղծում են հավաքածուների գիտական կատալոգներ, ալբոմներ, բուկլետներ՝ մենագրական, խմբակային, թեմատիկ: Նախապատրաստում են ժամանակավոր ֆոնդային և հոբելյանական ցուցահանդեսներ: Մասնակցել են մշտական ցուցադրության ստեղծմանը: Ապահովում են ֆոնդերի համալրման գործընթացը: Հանդես են գալիս դասախոսություններով, կազմակերպում են երեկոներ, զանգվածային լրատվամիջոցներում ներկայացնում են պատկերասրահի հավաքածուն:

Գիտական բաժինների վարիչները հանդիսանում են ՀԱՊ-ի գիտական խորհրդի, ֆոնդային-գնահատող հանձնաժողովի անդամ: