Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

26.11.2010 - 01.05.2011

ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ 150-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացված է գեղանկարիչ, գրաֆիկ, թատերական նկարիչ, ճարտարապետ և թարգմանիչ Վարդգես Սուրենյանցի (1860-1921) ծննդյան 150-ամյակին նվիրված մեծ ցուցահանդես:

Հանրության ուշադրությանն են ներկայացված մեծանուն նկարչի ստեղծագործությունները տարբեր թանգարաններից՝ Հայաստանի պատմության պետական թանգարան, Սարդարապատի թանգարան, Էջմիածնի թանգարան: Առաջին անգամ ամբողջությամբ ցուցադրված է Սուրենյանցի Հայաստանի ազգային պատկերասրահի ողջ հավաքածուն (գեղանկար, գծանկար, թատերական նկարչություն)՝ շուրջ 200-ից ավելի ստեղծագործություն:

Հոբելյանական ցուցահանդեսի կապակցությամբ լույս է տեսել կատալոգ (հայերեն և ռուսերեն լեզուներով), որտեղ ներկայացված են արվեստագետի ՀԱՊ-ում գտնվող բոլոր գործերը, արխիվային լուսանկարներ:

Մշտական
ցուցադրություն

Բաշինջաղյան Գևորգ Զաքարի

Անձրևային օր Սևանում (1899)

կտավ, յուղաներկ
97x121 սմ