Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

08.11.2011 - 15.01.2012

ՃԱՊՈՆԱԿԱՆ ՓԱՅՏԱՓՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

1994 թվականին  «ՈՒտագավա դպրոցի ընկերությունե-ը Գոինո Տադասիի  (արտիստական անունը ՈՒտագավա Սյոկոկու ) գլխավորությամբ առաջին անգամ   Հայաստանի  ազգային պատկերասրահում   ներկայացրեց  Ուկիյո -է  փայտափորագրության հավաքածուն: Անսովոր այդ ցուցահանդեսի կազմակերպիչները   Հայաստանի Ազգային պատկերասրահին  ընծայեցին  XIX դարի ուկիյո-է տաղանդավոր փորագրանկարիչներից  ՈՒտագավա  Տոյոկունի III- ի, Ուտագավա Կունիսադա II-ի, Ոտագավա Կունիակի, Ուտագավա Սադաֆուսայի,  Ուտագավա  Կունիծիկայի  գործերից  127 թերթ, որոնց մի մասը 2008 թվականին  Երևանյան  հանդիսատեսին  ներկայացվեց Ազգային պատկերասրահում բացված ցուցահանդեսին:

Սույն թվականի նոյեմբերի 8-ին ՀԱՊ-ում կրկին կբացվի Ուկիյո -է  փայտափորագրության ցուցահանդեսը  նվիրված Հայաստանի և Ճապոնիայի  կառավարության կողմից Ճապոնիա միջազգային համագործակցության գործակալության (JICA) և ՀՀ Մշակույթի նախարարության միջոցով Ազգային պատկերասրահին գեղանկարչական, գրաֆիկական և փայտափորագրական ստեղծագործությունների վերականգնման համար նախատեսված տեխնիկայի տրամադրմանը: Սույն միջպետական միջոցառման իրականացումը վերազինել է ՀԱՊ-ի վերականգնողական արվեստանոցը ճապոնական առաջատար տեխնիկայով:
Արվեստասեր հասարակությանը հնարավորություն  է  ընձեռվում ևս մեկ անգամ հաղորդակցվելու Ծագող Արևի վարպետների բարձր արվեստին և ճապոնական ժողովրդի՝ մեզ այնքան մոտ և այնքան հեռու երկրի փիլիսոփայությանը և աշխարհընկալմանը:

 Ցուցահանդեսի գործընկերներն են «Հիկարիե հայ ճապոնական գիտա կրթա մշակութային կազմակերպությունը և «Ջեյ Թի Ինթերնեյշնլ Լյուքսեմբուրգ էս.էյե» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը: Ցուցահանդեսի բացմանը ներկա են լինելու  Ռուսաստանի դաշնությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն նորին գերազանցություն Տիկահիտո Հարադան, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և այլ պատվավոր հյուրեր:

ՈՒկիյո-է  ճապոնական  փայտափորագրությունը

ՈՒկիյո-է  ճապոնական  փայտափորագրությունը, որը  ստեղծվել ու զարգացել է XVII-XVIII դդ., առանձնահատուկ երևույթ է համաշխարհային մշակույթում: ՈՒկիյո-է փայտափորագրության վարպետներն իրենց ստեղծագործությամբ  կերտում էին առօրյայի պոեզիան: Առօրյայի գեղագիտական արժեքի հաստատումն արտահայտվեց բուն անվանման մեջ, փոխառված բուդդիստական տերմինաբանությունից, ուր այդ բառն օգտագործվում էր մարդու աշխարհիկ կյանքի բնորոշման համար, իսկ 1682 թվականին առաջին անգամ կիրառվեց նոր ուղղության նշման համար:
Կենցաղային ժանրը, դիմանկարը, ապա և բնանկարը դարձան  նոր գեղարվեստական ուղղության հիմնական թեմաները, որոնք ստացան ուկիյո-է` առօրյա աշխարհի պատկերներ  անվանումը: Ամենօրյա կյանքի պատկերումը ուկիյո-է նկարիչներին հնարավորություն էր տալիս ներթափանցել ժողովրդի մշակույթ, նրա գեղագիտական հայացքների ոլորտ, օգնում էր նորովի ընկալել բնությունը, ավանդույթներն ու ծեսերը, նորովի բացահայտել բանահյուսական անձանց, պատմական գործիչների, դերասանների և գեղեցկուհիների, փառաբանված ըմբիշների կերպարները, առտնին զբաղմունքների գեղեցկությունը, մայրության քնքշությունը և զվարճանքների նրբինությունը:
Հենց Էդո դարաշրջանում ստեղծվեց Կաբուկի ժողովրդական թատրոնը, որի բեմերում հայտնվեցին նոր հերոսներ` հասարակ ժողովրդի խելացի, աշխատասեր, բանիմաց ներկայացուցիչներ: Իսկ նախկինում արհամարհված դերասաններն ու կուրտիզանուհիները դարձան քաղաքի մշակութային կյանքի շարժիչ ուժը: Կաբուկի թատրոնը վերակերտում էր Յոսիվարայի  (կարմիր լապտերների թաղամաս) խայտաբղետ կյանքը, այն դարձավ քաղաքաբնակների նախասիրած վայրը և ծնեց ՙյակուսյաէ՚ ժանրըª նշանավոր դերասանների դիմապատկերները:

Մշտական
ցուցադրություն

Անհայտ վարպետ, 18-րդ դարի վերջ

Պնակ թեյի

ճենապակի, ենթաջնարակյա նկարազարդում
տրմ.15,5 սմ