09.12.2011 - 01.01.2012
Բացումը՝ ժամը 15։00, 09.12.2011։
Նկարիչը մասնագիտական կրթություն է ստացել Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում (1891-1894 թ.), ապրել ու ստեղծագործել Թիֆլիսում, ճամփորդել Շվեյցարիայում ու բազմիցս այցելել Հայաստան: 1889 թվականից գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներով մասնակցել Թիֆլիսում ու Երևանում կազմակերպվող ցուցահանդեսներին:Նրա նախասիրությունները դրսևորվել են կերպարվեստի բոլոր ժանրերում: Նկարել է Թիֆլիսի բազմազգ բնակչության կյանքին ու կենցաղին նվիրված թեմատիկ ու ժանրային հորինվածքներ, ազգային ու անհատական բնութագրումով առանձնացող իր մտերիմ մարդկանց և տարբեր ազգերի ներկայացուցիչների դիմանկարներ, էտյուդային բնույթի գողտրիկ բնանկարներ ու դասական հորինվածքով նատյուրմորտներ, նոր թեմաներով ու ժարերով, գեղավեստական արտահայտչամիջոցներով հարստացրել հայ արվեստը:
Նկարչի ստեղծգործական ժառանգության գերակշռող մասը (2850 գեղանկարչական ու գրաֆիկական գործեր) պահպանվում է Ազգային պատկերասրահում, որի ուսումնասիրության արդյունքում գրվել է գիտական, համահավաք կատալոգ: Նյութական միջոցները չբավարարելու պատճառով հոբելյանական ցուցահանդեսի կապակցությամբ ստեղծված աշխատությունը հնարավոր չեղավ հրատարակել: Այն կարևոր է ոչ միայն մոռացության մատնված նկարչի արվեստը վերարժևորելու, այլև պատկերասրահի հավաքածուի հանրաճանաչման գործում: Հույսով ենք , որ մոտ ապագայում հնարավոր կլինի այս կատալոգի հրատարակությունը:
Ցուցահանդեսի կուրատոր արվեստաբան Քնարիկ Ավետիսյան