Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

11.09.2012 - 30.09.2012

Զաքար Խաչատրյան

Զաքար Խաչատրյանը ծնվել է 1924 թվականին Սիսիանի շրջանի Սառնակերտ գյուղում: Հայրենական մեծ պատերազմում չորս տարի կռվելուց և ծանր վերքերը բուժելուց հետո Զաքար Խաչատրյանը վերադարձավ և ուսումառության անցավ սկզբում` Գորիսի մանկավարժական տեխնիկումում, ապա` Երևանի երաժշտական ուսումնարանում: 1947թ. հանրակացարանում մնալու հնարավորություն չունենալով նա որոշեց վերադառնալ Սիսիան:

Բարձր առաջադիմությամբ սովորելով Փ. Թերլեմեզյանի նկարչական ուսումնարանում և Երևանի եղարվեստի ինստիտուտում, Զ. Խաչատրյանը բարձրագույն նկարչական կրփությունն ավարտեց Լենինգրադի Ի. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում, արժանանալով ռեպինյան և ստալինյան կրթաթոշակների:

Ստանալով հիմնարար կրթություն Ռեպինի անվան գեղարվեստի ինստիտուտում այնպիսի մեծահամբավ նկարչի ղեկավարությամբ, ինչպիսին ԽՍՀՄ գեղարվեստների ակադեմիայի փոխնախագահ, ակադեմիկոս Բ.Իոգանսոնն էր, Զ. Խաչատրյանը փայլուն ավարտեց Ակադեմիան, և պետական քննական հանձնաժողովի նախագահ, ԽՍՀՄ գեղարվեստների ակադեմիայի պրեզիդենտ, ակադեմիկոս Ա.Գերասիմովը հենց նրան ընտրեց իր արվեստանոցում ևս չորս տարի կատարելա•ործվելու: Այսպես կերտվեց դասական ռեալիստ նկարիչը: Սակայն, Զ. Խաչատրյանը անհաղորդ չմնաց աշխարհում` մասնավորապես Ֆրանսիայում, գեղանկարչության առաջավոր զարգացումներին: Խոսքն, անշուշտ վերաբերում է իմպրեսիոնիստական ուղղությանը, որում գույների ճիշտ և հմուտ համադրությամբ հնարավոր է դառնում աշխարհը ավելի ճիշտ ընկալել` հասնելով անհրաժեշտ տարածության, օդի թափանցիկության, մարդու տրամադրությունների նուրբ արտահայտման գեղարվեստական առավել գեղեցիկ ընդհանրացումների:

Զ. Խաչատրյանի ոգեշնչման և ստեղծա•ործության նյութը բնությունը և մարդկային կյանքն է` իր հաճելի ու դաժան դրսևորումներով: Լինելով Հայրենական մեծ պատերազմի չորս տարիների մասնակիցը և հազարավոր զինվորների մահվան ականատեսը, վերապրելով նրանց մայրերի անսփոփ վիշտը, նկարիչը չէր կարող անտարբեր մնալ պատերազմի մեծ զոհաբերությունների և աշխարհի մայրերի վիշտը արտացոլող հուզիչ թեմաների հանդեպ:
Զաքար Խաչատրյանը Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի վաստակավոր նկարիչ է:
 



Մշտական
ցուցադրություն

Ֆալկոնե Էտյեն Մորիս

Ամուր (ընդօրինակություն)

մարմար, հղկում / ողորկում, կերտում
84x62x55 սմ