Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

06.10.2012 - 25.10.2012

Արուտչյանների հոբելյանական ցուցահանդես

Առաջին անգամ այս նշանավոր ընտանիքի ներկայացուցիչների երկերը կցուցադրվեն միասին: Կներկայացվեն ստեղծագործություններ Հայաստանի ազգային պատկերասրահի, Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանի, Ե. Չարենցի տուն-թանգարանի, ինչպես նաև Արուտչյանների ընտանիքի հավաքածուներից:

Արուտչյան Միքայել Ավետի.1897,Շուշի – 1961, Մոսկվա
Ժողովրդական նկարիչ, գրաֆիկ, կինոյի և թատրոնի նկարիչ:
Ձևավորել է ավելի քան 90 թատերական բեմադրություն, բազմաթիվ գրքեր և հայկական մի շարք ֆիլմեր: Արվեստաբանական բազմաթիվ հոդվածների հեղինակ է:

 

Արուտչյան Սերգեյ Ավետի, 1912, Բաքու – 1986, Երևան
Ժողովրդական նկարիչ, գրաֆիկ, կինոյի և թատրոնի նկարիչ, պլակատի և երգիծական պատկերների վարպետ:
Բեմադրություններ է ձևավորել է բազմաթիվ Գ. Սունդուկյանի անվ. և Գյումրիի դրամատիկական թատրոններում: Քաղաքական պլակատների, ընկերական շարժերի և ծաղրանկարների հեղինակ: Եղել է “Ոզնի” ամսագրի գլխավոր նկարիչ:

 

Արուտչյան Ռուբեն Սերգեյի. ծնվ. 1947 թ. , Երևան

Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ, գեղանկարիչ, գրաֆիկ:
Ստեղծագործում է բոլոր ժանրերում: Ցուցահանդեսներին մասնակցում է 1974թվականից: Նրա անհատական ցուցահանդեսները կազմակերպվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Ձևավորել է բազմաթիվ ինտերիերներ, ստեղծել է գեղարվեստական պաննոներ: Շուշիի զինանշանի, ՀՀ և Լեռնային Ղարաբաղի հանրապետության զինանշանների, հայկական 50 000 թղթադրամի և բազմաթիվ հուշադրամների հեղինակ է: Երկու անգամ եղել է Երևան քաղաքի գլխավոր նկարիչ:
 



Մշտական
ցուցադրություն

Մախոխյան Վարդան Արիստակեսի

Ծովը վերջալույսին (1910 - ական թթ.)

կտավ, յուղաներկ
38x62 սմ