Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

16.02.2013 - 00.00.0000

Մկրտիչ Սեդրակյանի 90-ամյակին նվիրված անհատական ցուցահանդես

 Փետրվարի 16-ին ժամը 14:00-ին  Հայաստանի Ազգային Պատկերասրահում բացվելու է ՀՀ  ժողովրդական նկարիչ Մկրտիչ Սեդրակյանի (1922-2009) անհատական ցուցահանդեսը, որը նվիրված է վաստակաշատ արվեստագետի-մանկավարժի ծննդյան 90-ամյակին: Ստեղծագործական ուրույն ձեռագրով ու հայրենասիրական պաթոսով առանձնացող նկարչի արվեստին հանրությունը ծանոթ է մի շարք անհատական ու բազմաթիվ հանրապետական ու արտասահմանյան ցուցահանդեսներից: Մ.Սեդրակյանի ստեղծագործական հարուստ ժառանգության մեջ կարևոր տեղ են գրավում պատմական անցյալի ու ներկայի ազգային հերոսական պայքարը պատկերող բազմաֆիգուր, մեծադիր  կոմպոզիցիոն աշխատանքներ, քնարական տրամադրությամբ ու սիրով համակված հայրենիքի բնապատկերները, մարդու և բնության ներդաշնակությունը գովերգող հովվերգական կոմպոզիցիանները, պատմական անձերի ու մեր ժամանակակիցների դիմանկարները:

Ցուցահանդեսը կազմված է բացառապես դիմանկարի ժանրի աշխատանքներից: Մեկտեղված են Ազգային պատկերասրահին, ընտանիքին և մասնավոր անձանց սեփականություն հանդիսացող գործերը, որոնց մի մասը ցուցադրվում է առաջին անգամ:

http://kamartert.am/index.php?include=simplenews&id=906
http://photolure.am/index.php/Archive/160220134
http://www.1tv.am/ru/16-02-13---First-News---21-00
http://www.youtube.com/watch?v=9ZRAjvvOciI&feature=youtu.b
 



Մշտական
ցուցադրություն

Ռեպին Իլյա Եֆիմովիչ

Իշխանուհի Մ. Կ. Տենիշևան աշխատելիս (1897)

կտավ, յուղաներկ
57,5x49 սմ