Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

23.05.2015 - 14.06.2015

Բացառիկ ստեղծագործության ցուցահանդես. Լևոն Թութունջյան

Թութունջյանը եղել է թաշիզմի և թանձրացյալ արվեստի հիմնադիրներից և դրանց մանիֆեստի համահեղինակներից մեկը: Լինելով նաև Փարիզի սյուրեռալիստների միության հիմնադիրներից՝ Թութունջյանը համարվում է սյուրռեալիստական ոճի ականավոր ներկայացուցիչ: 1925թ.-ից Թութունջյանի ստեղծագործությունները ցուցադրվել են եվրոպական հանրաճանաչ ցուցասրահներում մեծագույն նկարիչների հետ, այդ թվում՝ Փարիզյան «Պյեր Կոլ» ցուցասրահում կազմակերպած սյուրռեալիստ արվեստի ցուցահանդեսին (1933թ.)` Պիկասոյի, Դալիի, Բրետոնի, Միրոյի, Մագրիտի, Ջակոմետիի և այլոց ստեղծագործությունների կողքին: Թութունջյանի «Դեղին դիմակ» հանրաճանաչ ստեղծագործությունը, որը ցեղասպանությունը վերապրած արվեստագետի լավագույն գործերից է, վերջին անգամ ցուցադրվել է 1988-ին Մոսկվայի Տրետյակովյան ցուցասրահում Գարիկ Բասմաջյան մասնավոր պատկերասրահի կողմից: Ներկայացվող գրաֆիկական աշխատանքները թաշիզմի, աբստրակցիայի և սյուրռեալիզմի 1920-60-ական թթ. բացառիկ նմուշներ են:
Ցուցահանդեսը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

1905 - ծնվել է Ամասիայում (Արևմտյան Հայաստան), որբացել է հայոց ցեղասպանության ժամանակ:
1925 - "Ney" պատկերասրահում տեղի է ունեցել իր առաջին ցուցահանդեսը:
1926 - կազմակերպել է ցուցահանդես սյուրռեալիստների պատկերասրահում:
1927 - Թութունջյանը բացել է իր արվեստանոցը
1929 - դարձել է Փարիզի սյուրռեալիստների միության հիմնադիր: Մասնակցել է ցուցահանդեսի Ամստերդամում ` Պիկասոյի, Միրոյի, Վիլոնի և այլոց հետ:
1931 - դարձել է "Abstraction - Creation" խմբի հիմնադիրներից մեկը:
1931-66 - բազմաթիվ անհատական և խմբակային ցուցահանեսներ է ունեցել Եվրոպայում
1968 - մահացել է Փարիզում:
 

Մշտական
ցուցադրություն

Անհայտ վարպետ

Աթոռ (17-րդ դար)

փայտ, փորագրում (փայտի)
89,5x43x37 սմ