Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

29.05.2017 - 29.06.2017

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «100 կտավ» ցուցահանդեսը

 Մայիսի 29-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «100 կտավ» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են խորհրդային շրջանի հայ և ռուս նկարիչների աշխատանքները:
«100 կտավ»-ը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի մշակութային նախագծերից է, որի նպատակն է ներկայացնել խորհրդային շրջանի նկարիչների, այդ թվում ՝ սոցռեալիզմի հայտնի ներկայացուցիչների աշխատանքները:
Նախագծում ընդգրկված նկարները IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի, հիմնադրամի նվիրատուներ Վլադիմիր Ավետիսյանի և Վլադիմիր Նեկրասովի անձնական հավաքածուներից են:
«100 կտավ» հավաքածուն ներառում է ժանրային դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, որոնք ստեղծվել են XX դարի 30-ականներից մինչև 90-ականներ ընկած ժամանակահատվածում: Հավաքածուն ներկայացնում է նկարիչներ Ալբերտ Պապիկյանի, Ալեքսանդր Տատարենկոյի, Դմիտրի Նալբանդյանի, Վիկտոր Աբրահամյանի, Նիկոլայ Տրոշինի, Գևորգ Կոտյանցի, Անդրեյ Բանտիկովի, Ռուբեն Զախարյանցի և ուրիշների աշխատանքները: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 29-ը:

Մշտական
ցուցադրություն

Աբեղյան Մհեր Մանուկի

"Հայաստան" եռապատկեր (1975)

կտավ, յուղաներկ
150x130 սմ