Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

15.06.2017 - 15.07.2017

Թերեզե Վեբերի «Թուղթ – Ձեռք և Ոգի. պատումներ արվեստում» անհատական ցուցահանդես

Բացումը` հունիսի 15, ժամը` 14:00-ին
Մամուլի ասուլիս՝ հունիսի 15, ժամը՝ 13:00

(Բանախոսներ՝  արվեստագետ Թերեզե Վեբեր, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյան, Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Գասսեր, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյան, դոկտոր Քրիստոֆ Բաումեր և հրատարակիչ Միխայել Վինանդ՝ Քյոլն, Գերմանիա):

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը Ազգային պատկերասրահում ներկայացնում է շվեյցարացի արվեստագետ Թերեզե Վեբերի անհատական ցուցահանդեսը, որի առաջին ծանոթությունը Հայաստանի հետ տեղի է ունեցել 2015թ. և այդ ժամանակից ի վեր նա իր աշխատանքներում պարբերաբար անդրադառնում է հայկական մշակութային, հոգևոր ժառանգությանը:

Ավելի քան 50 աշխատանք ընդգրկող այս ցուցադրությունը ներկայացնում է Վեբերի ստեղծագործունեության վերջին 20 տարիների աշխատանքները:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հուլիսի 15-ը:

Մշտական
ցուցադրություն

Լևիցկի Դմիտրի Գրիգորևիչ

Բոգդան Վասիլևիչ Ումսկիի դիմանկարը (1770)

կտավ, յուղաներկ
144x107 սմ