Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

08.07.2017 - 27.07.2017

«Հայոց թագավորներն ու թագուհիները XVII-XIX դդ. եվրոպական փորագրանկարներում և հայկական պաստառներում» խորագրով ցուցահանդես

Հուլիսի 8-ին՝ ժամը 12:00, Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Հայոց թագավորներն ու թագուհիները XVII-XIX դդ. եվրոպական փորագրանկարներում և հայկական պաստառներում» խորագրով ցուցահանդեսը:Ներկայացվում են հազվագյուտ և մինչ օրս անհայտ նմուշներ, որոնք լույս են սփռում հայ միապետերի մասին եվրոպական պատկերացումների, ինչպես նաև ազգային-ազատագրական պայքարի ընթացքում լայն տարածում ստացած քարոզչական պաստառների բովանդակային պատկերագրության վրա: Այս շարքում առավել մեծ տարածում է ստացել հայոց թագավորների ու թագուհիների դիմապատկերներով շրջապատված Մայր Հայաստանի, Սուրբ Էջմիածնի պատկերները: Այսպիսի քարոզչական պաստառները, որպես կանոն, պատրաստվում էին արտասահմանում, իսկ դրանց տարածումը Ռուսական կայսրությունում և Օսմանյան Թուրքիայում խստիվ արգելված էր:
Ցուցադրության մեջ ներառված են նյութեր Հայկ Դեմոյանի, Բոստոնի Ամերիկայի հայկական թանգարանի,Արարատ-Էսքիճեան թանգարանի ու Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուներից:
 

Մշտական
ցուցադրություն

Վարդանյան Բարթուղ Եղիայի

Տեսարան հին Երևանից

կտավ, յուղաներկ
68,5x83 սմ