Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

04.10.2017 - 03.11.2017

«Պետիկ Պետրոսյան.Նավամատույցներ»

Հայաստանի Ազգային պատկերասրահը ներկայացնում է բուլղարահայ նկարիչ Պետիկ Պետրոսյանի (1912-1989) «Նավամատույցներ» ցուցահանդեսը:
Ավելի քան 90 գեղանկարչական ու գրաֆիկական երկերը պատմում են Հայաստանի, Սիլիստրայի, Բալչիկի, Դոբրուջայի գեղատեսիլ վայրերի ու գողտրիկ անկյունների մասին: Ընդգրկված են աշխատանքներ ընտանիքի ու մասնավոր հավաքածուներից, Սոֆիայի քաղաքային պատկերասրահից, Սիլիստրայի, Վառնայի, Տուտրականի, Պազարջիկի, Դոբրիչի, Պլովդիվի պատկերասրահներից, Սիլիստրայի հայկական առաքելական եկեղեցուց, որոնք ներկայացնում են բնանկարներ, քաղաքային ու ծովային տեսարաններ, ինչպես նաև մեկ սրբապատկեր և եկեղեցու զարդապատկերների վերատպություններ:
Ցուցադրությունը կգործի սույն թվականի հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 3-ը:

Մշտական
ցուցադրություն

Գրիգորյան Գևորգ Ստեփանի

Հրաժեշտ (1928)

կտավ, ստվարաթուղթ, յուղաներկ
39,5x47,5 սմ