Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

05.10.2017 - 25.11.2017

Հենրիկ Չեշնիկ «Վտանգավոր Խաղեր»

Ս.թ. հոկտեմբերի 5-ին Ազգային պատկերասրահում կբացվի լեհ հայտնի նկարիչ Հենրիկ Չեշնիկի ստեղծագործությունների ցուցահանդեսը:

Լեհ հայտնի նկարիչ Հենրիկ Չեշնիկը ցուցադրվում է 1970-ականների սկզբից: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների՝ հայրենիքում ու արտասահմանում: Ինչպես և շատ արվեստագետներ, տարվել է ավանգարդիստական և պոստմոդեռնիստական ուղղություններով: Օժտված է գրաֆիկական բացառիկ ձիրքով, հմտորեն տիրապետում է գծին: Հ. Չեշնիկի ստեղծագործությունները առանձնանում են երբեմն գրոտեսկի հասնող ծայրահեղ արտահայտչականությամբ: Նրա կերպարների աշխարհը խորհրդանշական է և բազմաշերտ, այստեղ առկա են հղումներ սյուրռեալիստների, էքսպրեսիոնիստական և աբստրակտ ուղղությունների արվեստին: Այդ մասին են վկայում նկարչի գեղարվեստական հակումները՝ Վ. Վան Գոգից, Է. Շիլլեից, Օ. Կոկոշկայից, Պ. Կլեեից մինչև Ֆ. Բեկոն:
Այժմ պրոֆեսոր Հենրիկ Չեշնիկը աշխատում է Գդանսկի Գեղարվեստի ակադեմիայում, որտեղ նա ժամանակին սովորել է գեղանկարի բաժնում, ղեկավարում է Գեղանկարի և գծանկարի հիմունքների արվեստանոցը:

 

Մշտական
ցուցադրություն

Գյուրջյան Հակոբ Մարգարի

Գրող Մաքսիմ Գորկու կիսանդրին (1919)

բրոնզ, հղկում / ողորկում, ձուլում, բրոնզափառ
51x28x40 սմ