Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

29.09.2017 - 27.10.2017

Ռաֆայել Մեգալ «Հովազներն իմ ծաղկած այգում»

Ռաֆայել Մեգալի «Հովազներն իմ ծաղկած այգում» անհատական ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում :

Իր ստեղծագործություններում Ռաֆայել Մեգալը անդրադառնում է մարդու և բնության միջև գոյություն ունեցող բարդ փոխհարաբերություններին: Վենետիկի բիենալեի հայկական տաղավարում Մեգալը ներկայացրել է 12 կտավ և 3 իկոնա, որոնցում պատկերում է բազմերանգ ու փարթամ բնության մեջ ընկղմված նրբագեղ և ագրեսիվ հովազներ: Այս աշխատանքներում նկարիչը շեշտում է կատվազգի գեղեցկությունը, որն իր բնական միջավայրում թաքնվում է մարդուց՝ վախենալով նրա ագրեսիվության վտանգից, բայց ներկայացնում է նաև վտանգը, որի առջև կենդանին կանգնում է մարդկային գործունեության հետևանքով: Հետևաբար Մեգալը հովազին ներկայացնում է որպես վտանգի փոխաբերություն, որը կարող է թաքնվել գեղեցկության պատկերների հետևում, իսկ փարթամ բնությունը ներկայացնում է որպես կորսված դրախտի խաբկանք: Այս կտավներում բնական տարրերը վերփոխվում են զարդանախշերի, որոնք ոճի, կրկնողության, կապվածության և միաձուլման միջոցով գործածվում են նաև հին հայկական մանրանկարչության մեջ և հարթաքանդակների վրա:

Ռաֆայել Մեգալ. Կենսագրություն