Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

15.11.2017 - 14.01.2018

«Մարտիրոս Սարյան» խորագիրը կրող ցուցահանդես Տրետյակովյան պատկերասրահում

 Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա տարեդարձի առթիվ ՌԴ-ում կազմակերպվող միջոցառումների շրջանակում ս.թ նոյեմբերի 15-ին Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահում տեղի կունենա «Մարտիրոս Սարյան» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը, որին մասնակցում են Հայաստանի ազգային պատկերասրահը, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը և պետական Տրետյակովյան պատկերասրահը:
Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից ցուցահանդեսին կներկայացվեն 8 գեղանկարչական աշխատանք: Ցուցահանդեսը կգործի մինչև 2018 թ. հունվարի 14-ը:

Մշտական
ցուցադրություն

Բաշինջաղյան Գևորգ Զաքարի

Վաղ գարուն (1890)

կտավ, յուղաներկ
44x62 սմ