Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

09.03.2018 - 07.04.2018

Պատրանք և Իրականություն

 Վարդան և Գևորգ Թառլոյան եղբայրների համար մշակութային արժեքները ներկայացնելու լավագույն միջոցը արվեստների լեզուն է: Նրանք առաջարկում են արվեստի և բարձր նորաձևության իրենց լեզուն, արտահայտչական միջոցներն ու մոտեցումերը: Եղբայրների հավաստմամբ, նորաձևության մեջ միտքը ծնվում է նկարչությունից և գծից` այնուհետև վերածվելով նյութական կերպարի, որն էլ դառնում է արվեստի գործ` «կերպասե քանդակ»: Զգեստը քանդակի վրա, ի տարբերություն մանեքենի, դիտվում է իբրև զուտ նորաձևության նմուշ:

2015 թ. Փարիզի 2015 թ. Փարիզի «Ժանսեմ» պատկերասրահում Թառլոյանները ցուցադրեցին «Հանդիպում» խորագրով իրենց գծանկարչական աշխատանքները, այդ էսքիզների հիման վրա պատրաստեցին քանդակային կերպարներով հագուստների հավաքածու, որոնք ներկայացված են այս ցուցահանդեսում: Ներկայացված են նաև «Քամուց քշվածները», «Փախուստ» հավաքածուներից հագուստներ, ինչպես նաև 75 գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներ, էսքիզներ և կոլաժներ` գունային ու ձևային ուրույն լուծումներով:Առանձնակի ուշադրության են արժանի կանացի հագուստով և աքսեսուարներով երկու խամաճիկները, որոնք խորհրդանշում են գեղեցկության այսօրվա կանոններին ենթարկված և իր կարծիքով հաղթանակած, մինչդեռ իրականում ծուղակում հայտնված կնոջ կերպարը: «Ժանսեմ» պատկերասրահում Թառլոյանները ցուցադրեցին «Հանդիպում» խորագրով իրենց գծանկարչական աշխատանքները, այդ էսքիզների հիման վրա պատրաստեցին քանդակային կերպարներով հագուստների հավաքածու, որոնք ներկայացված են այս ցուցահանդեսում: Ներկայացված են նաև «Քամուց քշվածները», «Փախուստ» հավաքածուներից հագուստներ, ինչպես նաև 75 գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներ, էսքիզներ և կոլաժներ` գունային ու ձևային ուրույն լուծումներով: Առանձնակի ուշադրության են արժանի կանացի հագուստով և աքսեսուարներով երկու խամաճիկները, որոնք խորհրդանշում են գեղեցկության այսօրվա կանոններին ենթարկված և իր կարծիքով հաղթանակած, մինչդեռ իրականում ծուղակում հայտնված կնոջ կերպարը: