Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

16.03.2018 - 16.04.2018

Նվարդ Զարյան.100-ամյակին նվիրված ցուցահանդես

 Մարտի 16-ին՝ ժամը 15:00, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Իտալիայում լայն ճանաչում ստացած անվանի քանդակագործ Նվարդ Զարյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը:
Նվարդ Զարյանը (1917-2005) ծնվել է Ֆլորենցիայում, հայ մեծանուն գրող Կոստան Զարյանի և դաշնակահարուհի Թագուհի Շահնազարյանի ընտանիքում: Վաղ մանկության տարիներին կարճ ժամանակով ապրել է Հայաստանում, գրեթե ամբողջ կյանք բնակվել Իտալիայում: Ն. Զարյանը մասնագիտական կրթությունը ստացել է Միլանի, Վենետիկի և Հռոմի Գեղարվեստի ակադեմիաներում, ուսանել է նշանավոր քանդակագործներ Վիլդտին և Ձանելլիին:
1938 թվականին Հռոմում արվեստագետը առաջին անգամ մասնակցել է կերպարվեստի համաիտալական ցուցահանդեսին իր «Մայրություն» տուֆակերտ աշխատանքով: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ն. Զարյանը ակտիվորեն մասնակցել է իտալական դիմադրության շարժմանը: Պատերազմից հետո նա դասավանդել է Հռոմի Գեղարվեստի ակադեմիայում, որը ձեռք է բերել արվեստագետի մի շարք գործեր:
Ն. Զարյանը անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կոպենհագենում, Օսլոյում և այլ քաղաքներում: Ցուցադրվել է իտալացի մի խումբ նշանավոր արվեստագետների` Գուտտուզոյի, Լիոնիչելլոյի, Չիմարայի հետ, մասնակցել է 1951թ. Հռոմի նոր կայարանի դեկորատիվ քանդակազարդման աշխատանքներին: 1964 թվականին Ն. Զարյանը Հայաստանի արվեստասեր հասարակությանն է ներկայացրել իր ստեղծագործությունները և 25 աշխատանք նվիրել Հայաստանի Ազգային պատկերասրահին: 1996 թվականին Սանտա Մարինելլայի միջնադարյան բերդում կազմակերպվել է Ն. Զարյանի վերջին անհատական ցուցահանդեսը:
Արվեստագետի բազմաթիվ գործեր պահվում են տարբեր երկրների թանգարաններում

Մշտական
ցուցադրություն

Անհայտ վարպետ, 19-րդ դարի կես

Երկու բազկաթոռ

փայտ, պաստառագորգ, թերթոսկի, գոբելեն
100x65x55 սմ