Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

28.06.2018 - 15.12.2018

«Մինաս. Հին ու բոլորովին նոր»

 Հայաստանի Ազգային պատկերասրահում հունիսի 28-ից կգործի «Մինաս. Հին ու բոլորովին նոր» ցուցադրությունը, որը մեկտեղել է շուրջ 100 աշխատանք՝ Հայաստանի Ազգային պատկերասրահից, Երևանի Ժամանակակից արվեստի, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի, Երևանի Ռուսական արվեստի, Արամ Խաչատրյանի թանգարաններից և հայաստանյան մասնավոր հավաքածուներից: Պատկերահանդեսը համակողմանիորեն բացահայտում է Մինասի գործունեությունը ամենատարբեր բնագավառներում՝ հաստոցային և մոնումենտալ գեղանկարչություն, գրաֆիկա, բեմանկարչություն, կինեմատոգրաֆիա, որոնք ուղեկցվում են էլեկտրոնային փաստավավերագրական նյութերով:
Նկարչի ծննդյան 90-ամյակին նվիրված այս ցուցահանդեսը ևս մեկ հրաշալի առիթ է նրա արվեստը վերարժևորելու և նոր սերունդներին ներկայացնելու համար:

Մշտական
ցուցադրություն

Կոջոյան Հակոբ Կարապետի

Վ. Այգեցու «Աղվեսագիրք»-ի գլխատառերը (1935)

թուղթ, տուշ
41x55 սմ