Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

05.09.2018 - 29.09.2018

Հովհաննես Զարդարյան. «Ակունք»

 Հովհաննես Զարդարյանը 20-րդ դարի այն նշանավոր վարպետներից է, որոնք հարստացրել են հայ գեղանկարչությունն իրենց գործերով:Այս ցուցահանդեսը Զարդարյանի ողջ ստեղծագործության տրամաբանական ամփոփումն է: Ժամանակագրական հաջորդականությամբ ներկայացված են Ազգային պատկերասրահի և ընտանիքի հավաքածուների շուրջ 90 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ, դրանց մի մասը ցուցադրվում է առաջին անգամ: Ավելի քան կեսդարյան ստեղծագործական ուղի անցած նկարիչը կյանքի օրոք չի ունեցել անհատական ցուցահանդես հայրենիքում, սակայն մասնակցել է բազմաթիվ խմբային ցուցադրությունների, արվեստագետի աշխատանքները ներկայացվել են ԱՄՆ-ից մինչև Ճապոնիա, արժանացել բարձր գնահատականների ու մրցանակների:
Հովհաննես Զարդարյանի նկարները պահվում են Հայաստանի Ազգային պատկերասրահում, Հայաստանի պատմության թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում, բազմաթիվ մասնավոր հավաքածուներում:

Մշտական
ցուցադրություն

Անտոնյան Հովիկ Կորյունի

Նամակ հոսպիտալից (1985)

կտավ, յուղաներկ
104,5x99,5 սմ