Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

10.10.2018 - 06.11.2018

Հայկական գունապնակ

  Միջմշակութային հաղորդակցման և թանգարանների փոխադարձ կապերի ամրապնդման շրջանակներում Հայաստանի Ազգային պատկերասրահը ներկայացնում է «Հայկական գունապնակը»` Բելառուսի ազգային արվեստի թանգարանում ցուցադրելով հայ ժամանակակից նկարիչների ստեղծագործություններ: Այս ընտրանին ընդգրկում է ավագ և երիտասարդ սերնդի արվեստագետների 55 գեղանկարչական ու գրաֆիկական գործեր: Ցուցահանդեսը, որը գեղարվեստական տարբեր ոճերի ու ժանրերի յուրօրինակ միասնություն է, ուրվագծում է ստեղծագործական միտումներն ու զարգացման ուղիները, որոնց հունով հայկական կերպարվեստն ընթանում է վերջին տասնամյակներին: