Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

06.12.2018 - 18.02.2019

«Բեռնինիի դպրոց. Հռոմեական բարոկկո»

 ՀՀ-ում Իտալիայի դեսպանությունը, ՀՀ Մշակույթի նախարությունը և Հայաստանի Ազգային պատկերասրահը ներկայացնում են «Բեռնինիի դպրոց. Հռոմեական բարոկկո» ցուցահանդեսը: Ցուցադրությունը ներկայացնում է Արիչչա քաղաքի Պալացցո Կիջիի թանգարանում պահվող բարոկկո ոճի 55 բարձրարվեստ նմուշ: «Բեռնինիի դպրոց. Հռոմեական բարոկկո» ցուցահանդեսը եվրոպական բարոկկո արվեստի բացառիկ ցուցադրություններից է Հայաստանում: Այն հնարավորություն է տալիս ծանոթանալու իտալական Արիչչա քաղաքի Պալացցո Կիջիի թանգարանում պահվող բարոկկոյի վարպետների վրձնած քառասուն գեղանկարների, ինչպես նաև փորագրությունների, էսքիզների, դեկորատիվ արվեստի նմուշների հետ:
Ցուցադրությունը կգործի դեկտեմբերի 6-ից մինչև 2019թ. փետրվարի 18-ը:
 

Մշտական
ցուցադրություն

Կոնտուրաջյան Պետրոս Ներսեսի

Շիրակի դաշտը

կտավ, յուղաներկ
40,4x70,3 սմ