Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

28.03.2019 - 28.04.2019

Անատոլի Գրիգորյան

 Առաջին անգամ հնարավորինս ամբողջական ներկայացվող հավաքածուն ներառում է տարբեր տարիներով թվագրվող շուրջ 70 մեծադիր կտավ ու էտյուդ, գրաֆիկական թերթ, ճեպանկար, նկարչի նամակագրությունից արժեքավոր նմուշներ, լուսանկարներ, ինչպես նաև անձնական իրեր: Ցուցադրության հիմքում ընկած է բազմաժանրությունը և գեղագիտական-ընկալումային զանազանությունն ու կոնտրաստը: Անատոլի Գրիգորյանն ունեցել է անհատական ու խմբային մի շարք ցուցահանդեսներ Բուլղարիայում, Հունգարիայում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում, Ավստրիայում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և այլուր:
Նկարչի ստեղծագործություններն այսօր պահվում են Հայաստանի և արտերկրի թանգարաններում ու պատկերասրահներում (Հայաստանի Ազգային պատկերասրահ, Պետական Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվայի Արևելքի թանգարան), ինչպես նաև մասնավոր հավաքածուներում:

 Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի28-ը:

Մշտական
ցուցադրություն

Անհայտ վարպետ

Անոթ ծիսական (մ.թ.ա. 1-ին հազարամյակ?)

բրոնզ, ձուլում
բարձ.9,5 սմ