Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

06.04.2019 - 30.04.2019

Անտուան Վագներ «Հուզական վերլուծություն»

 Անտուան Վագները եվրոպացի-ամերիկացի արվեստագետ է, ծնվել է 1982 թ. ԱՄՆ-ում: Ունենալով թատերական, կինոռեժիսորական և լուսանկարչական կրթություն, Վագներն արվեստի մեդիումների իր սահմաններն է փնտրում ինստալյացիաների, հատուկ նախագծերի և վերջերս նաև օպերային բեմադրությունների ձևավորման և ռեժիսուրայի ոլորտներում:
Ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում այցելուին կիսել արվեստագետի զգացմունքները՝ ներկայացված աշխատանքից դուրս:
Բացի այդ, այն հնարավորություն է ստեղծում արվեստի և նոր տեխնոլոգիաների միջոցով, ապահով կերպով կիրառել պրագմատիկ, էմպիրիկ և ազատ մեթոդներ, և ոգեշնչվելով հոգեբանության մեջ կիրառվող գործիքներից (որպես ոգու գիտելիք), համարձակորեն ուսումնասիրել առարկան, մասնատել այն, փորձարկել ու համեմատել օբյեկտիվ իրականության հետ, հետևել անորոշ վարկածների և սեփական անդրադարձ առաջարկել:
Այս մոտեցմամբ, առաջարկվում է կրկին անդրադառնալ Արա Գեղեցիկի առասպելին՝ որպես ներկայում ապրող անցյալի պատմություն, տուրք մատուցելով Հայաստանի հարուստ պատմությանը:
Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 30-ը:

 

Մշտական
ցուցադրություն

Կայսերական ճենապակու գործարան

Կաթնաման (18-րդ դար)

ճենապակի, ոսկեզօծում, նկարազարդում, կաղապարում
բարձ.10,5 սմ