Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

14.09.2019 - 24.10.2019

Վոն Գուանյի «Մարդաբանական հանրամատչելի ուսումնասիրություն»

Հայաստանի Ազգային պատկերասրահն ուրախ է ներկայացնել Վոն Գուանյիի «Մարդաբանական հանրամատչելի ուսումնասիրություն» խորագրով ցուցահանդեսը: Այն շատ կարևոր մշակութային իրադարձություն է, որով մեր թանգարանը նպատակ ունի ներկայանալու որպես արդի արվեստի հետազոտության դարբնոց՝ հարգանքի տուրք մատուցելով Չինաստանի ժամանակակից խոշորագույն արվեստագետներից մեկին:
Ժամանակին համահունչ «Մարդաբանական հանրամատչելի ուսումնասիրություն» անտիպ շարքը, որը Վոն Գուանյին ստեղծել է Հայաստանի Ազգային պատկերասրահի այս ցուցահանդեսի համար, արծարծում է մի շատ արդիաշունչ թեմա՝ մարդու ֆիզիկական հատկանիշների դասակարգումը, որն ակնհայտորեն հանգեցնում է
հեշտ և արդյունավետ պարզեցումների՝ հիմնված ճշմարտանման ստերի վրա, որոնք բացառում են, փառաբանում կամ խարանում են անհատների մի ամբողջ համայնք՝ անտեսելով մարդ արարածի էությունը: Արվեստի քննադատ Դեմետրիո Պապարոնին, որը տարիներ շարունակ հետևել է Վոն Գուանյիի արվեստի ընթացքին, շեշտը դնում է այս նոր շարքի վրա:
«Մարդաբանական հանրամատչելի ուսումնասիրությունը» վերհանում է ֆիզիկական հատկանիշների վրա հիմնված յուրաքանչյուր կամայական մեկնաբանություն և թվարկում այն հանգամանքները, որոնք հանգեցրել և շարունակում են հանգեցնել ռասայական հետապնդման և էթնիկ շեղումների:
Կրկին անգամ նշենք, որ Վոն Գուանյին չի ներկայանում որպես արվեստագետ, որը հանրության շեղումները շտկելու լուծումներ է առաջարկում, այլ հանդես է գալիս որպես դիտող՝ առաջադրելով մարդու էությանն առնչվող հարցեր. հարցնում է ինքն իրեն և ստիպում ինքներս մեզ հարց տալ, թե ինչ է ընկած այդ երևույթների ետևում: Այդպիսով, նա դիտողին հնարավորություն է տալիս սկսելու սեփական հետազոտությունը և տալու սեփական պատասխանները:

 

Մշտական
ցուցադրություն

Շիլդյան Գրիգոր Հովհաննեսի

Նատյուրմորտ. Ձուկ (1928)

փայտ, յուղաներկ
49x65 սմ