Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

10.08.2019 - 29.09.2019

«Հին Հռոմի գունեղ տեսիլները․ խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից»

 Հայաստանի ազգային պատկերասրահը և Հայաստանում Իտալիայի դեսպանատունը ներկայացնում են «Հին Հռոմի գունեղ տեսիլները․ խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից» եզակի ցուցահանդեսը։
Աշխարհի ամենահին թանգարանի՝ Հռոմի Կապիտոլյան թանգարանների խճանկարների հոյակապ հավաքածուն ներառում է ինչպես առանձնատներից և այգիներից, այնպես էլ դամբարաններից գտնված եզակի օրինակներ։ Այս խճանկարները հարդարել են տարբեր պատմական անձանց, օրինակ Հուլիոս Կեսարի առանձնատունը և ներկայացնում են հռոմեական խճանկարչության հարստությունն ու վարպետությունը։ Ցուցադրությունը ներառում է տարատեսակ նյութերի կիրառությամբ ստեղծված խճանկարների պատկերագրական և զարդային հարուստ տեսականի։

Մշտական
ցուցադրություն

Բրասկասսա Ժակ Ռայմոն

Կովը դաշտում (1868)

փայտ, յուղաներկ
64x86 սմ