Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

15.06.2021 - 15.09.2021

«Արվե՞ստ, թե՞ գիտություն․վերականգնված կտավի պատմություն Այվազովսկի»

 Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման 100-ամյակի և «Հիշողության կերպարանքներ․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» 10-րդ միջազգային սեմինարի շրջանակներում Պատկերասրահը շարունակում է «Վերականգնված ցուցանմուշների պատմություն» ծրագիրը՝ համալրելով «Արվե՞ստ, թե՞ գիտություն․ Երեք վերականգնված կտավների պատմություն․ Բաշինջաղյան, Կոջոյան, Սարյան» ցուցադրությունը Հովհաննես Այվազովսկու «Չումակներ․ Սայլավորներ» (1857) կտավի վերականգնման յուրահատուկ պատմությամբ։19-20-րդ դդ. հայկական կերպարվեստի խոշորագույն վարպետների վերականգնված կտավների կողքին ցուցադրվում են վերականգնման երկարատև ընթացքն ամփոփ ներկայացնող աշխատանքային լուսանկարներն իրենց բացատրագրերով:

Մշտական
ցուցադրություն

Մուրադյան Սարգիս Մամբրեի

Պարույր Սևակ (1964)

կտավ, յուղաներկ
100x80,5 սմ