Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

20.11.2021 - 16.01.2022

ՄԵԿ ՕՐ ՊՈՄՊԵՅՈՒՄ

 79 թվականին Վեզուվի ժայթքման հետևանքով կործանված և մինչև 18-19-րդ դարերը քարի բեկորների և մոխրի 3-6 մետր շերտի տակ թաղված հռոմեական հնագույն քաղաքի հնագիտական արտեֆակտների ծավալուն ցուցադրությունն ընդգրկում է Պոմպեյի առօրյան, նիստուկացը, բարքերն ու սովորույթներն արտացոլող կենցաղային իրեր, մարմարե ու բրոնզե արձանիկներ, ոսկե, արծաթե նրբագեղ զարդեր, որմնանկարների բեկորներ և եզակի այլ նմուշներ՝ պատկերացում տալով երբեմնի ծաղկուն քաղաքի կյանքի մասին նախքան ողբերգական վախճանը: Ցուցահանդեսում տեղ են գտել նաև ժայթքման որոշ զոհերի ծեփապատճենները, որոնք պահպա¬նում են նրանց ի¬րա¬կան ձևն ու շարժումները։
Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանում Իտալիայի դեսպանության և Պոմպեյի հնագիտական արգելոցի համագործակցությամբ։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2022 թ. հունվարի 16-ը։
Մուտքը՝ Արամի փողոցից։

Մշտական
ցուցադրություն

Այվազովսկի Հովհաննես Կոստանդնի

Փոթորկոտ ծով (1896)

պապյե-պելե, տուշ, մատիտ
27,5x35,5 սմ