Միջոցառումներ / Թեմատիկ ծրագրեր

08.12.2010 - 08.12.2010

ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԿԵՐՊԱՐԸ ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ ԱՐՎԵՍՏՈՒՄ

Վ. Սուրենյանցը, ապրելով և ուսանելով Ռուսաստանում, միաժամանակ սնվելով համաշխարհային մշակույթի առաջատար միտումներով, ստեղծագործական նոր մոտեցումներով ստեղծեց Հիսուս Քրիստոսի բարոյա-հոգեբանական, իրապաշտական կերպար` կիրառելով գեղարվեստական թարմ արտահայտչամիջոցներ, գույնի, հորինվածքի, ազգային խնդիրներ արծարծող կերպարաստեղծման նոր հնարքներ: Խորհրդային շրջանում նկարչի արվեստի չուսումնասիրված այս էջը, այսօր արժևորվում է նորովի: Հայտնի են Սուրենյանցի` Քրիստոսին նվիրված 6 ստեղծագործություններ, որոնք պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
Սուրենյանցի Քրիստոսը ամփոփում է իր ժամանակաշրջանի, իր ազգի գաղափարախոսությունը և անձնավորված է կոնկրետ անհատական կերպարի տեսքով:

ՍԱԹԵՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ԾՐԱԳՐՈՒՄ`
Դասախոսություն
Ֆիլմի դիտում - «Վարդգես Սուրենյանց» Շողակաթ հեռուստաընկերության նկարահանած ֆիլմ
ռեժիսոր` Կարինե Հարությունյան
 

Մշտական
ցուցադրություն

Սարյան Մարտիրոս Սերգեյի

Մարդ ու կին ձիու վրա (1912)

կտավ, տեմպերա
89x76 սմ