Միջոցառումներ / Թեմատիկ ծրագրեր

01.02.2012 - 07.02.2012

ԻՐԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ

 

Հանուն Աստծո այս խորագիրն է կրում ցուցահանդեսը, որը նվիրված է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 33-րդ տարեդարձին, կազմակերպել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնըՑուցահանդեսում ներկայացվելու են ժամանակակից կիրառական արվեստի նմուշներ, որոնք կատարված են ավանդական իրանական տեխնոլոգիաներով և ավանդույթներով, զանազան մետաղյա ծաղկամաններ, սկուտեղներ, փայտե ժամացույցներ, ջնակարված ափսեներ, արդի արվեստի նմուշներ, հնագույն հյուսվածք, ինչպես նաև գրակալներ և Ղուրաններ, որոնք նկարազարդված են հնագույն ոճով: Ցուցադրության մեջ հատուկ տեղ են գրավում ժամանակակից իրանցի գեղանկարիչ Ալի Մոհամմադ Շեյխի ստեղծագործությունները: Ալի Մոհամմադ Շեյխին  ծնվել է 1954 թվականին, Թեհրանի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ է: 1988-1992 թվականներին եղել է Այաթոլլա Թալեղանի մշակույթի պալատի տնօրենը, իսկ ներկայումս համալսարանում գրաՖիկա և դիզայն է դասավանդում: ԻԻՀ արվեստի և գեղանկարչության բնագավառում կազմակերպվող մրցույթ-փառատոնների ժյուրիի մշտական անդամ է և արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի: Նրա ստեղծագործություններում, նախ և առաջ, գերակայում են իրանական մանրանկարչության ավանդույթները, արևելյան միստիցիզմն ու հոգևոր թեմաները: Նա չի զգտում կոնկրետության և ստեղծում է իր Ֆանտաստիկ աշխարհը, որտեղ նյութական առարկաները ստանում են հավերժական և տիեզերական իմաստ: Նրա հոգևոր աշխարհը մարդկանց ներկայանում է գույների և դրանց համարդության, կոմպոզիցիայի ռիթմի և գծերի միջոցով:    

 

Մշտական
ցուցադրություն

Մախոխյան Վարդան Արիստակեսի

Ծովափնյա տեսարան. Նորվեգիա

կտավ, յուղաներկ
39x59 սմ