Միջոցառումներ / Թեմատիկ ծրագրեր

05.11.2014 - 01.12.2014

Վերականգնված ֆլամանդական շպալերը

17-18դդ. թվագրվող ալեգորիկ պատկերով ֆլամանդական անհայտ վարպետի կողմից ստեղծված գոբելենը, որը ՀԱՊ-ի հավաքածուում հանգրվանել է 1930թ. Պետական Էրմիտաժից (Լենինգրադ), արդեն ոչ բարվոք վիճակում, տարիների ընթացքում ենթարկվել է խիստ քայքայման և ուներ վերականգնման կարիք։ Հայ բարերար Մուշեղ Չալոյանի հովանավորությամբ 2013թ. հուլիսից մինչև 2014թ. հոկտեմբերը հանձնվել է ֆրանսիական Maubeuge Tapis կազմակերպությանը վերականգնման։
2014թ. հուլիսին պատվերն իրականացնող կազմակերպությունը տեղեկացրել է, որ գոբելենի վերականգնման աշխատանքները ավարտին հասցնելու համար լրացուցիչ երեք ամսվա կարիք ունի։ Հետևաբար ՀԱՊ-ի կողմից ներկայացվել է դիմում նամակ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, գոբելենի ժամանակավոր արտահանման ժամկետը երկարաձգելու, ևս երեք ամսով, վերականգնողական աշխատանքները ավարտին հասցնելու համար։
Այժմ այն կրկին ներկայացված է Ազգային պատկերասրահում։ Ապահովագրական ծախսերը հոգացել է հովանավոր ԻՆԳՈ Արմենիա ապահովագրական ընկերությունը։
 

Մամուլի հաղորդագրություն

 



Մշտական
ցուցադրություն

Անհայտ հայ նկարիչ,19-րդ դար

Բայանդուրյանի դիմանկարը

կտավ, յուղաներկ
60x46 սմ