Միջոցառումներ / Թեմատիկ ծրագրեր

18.02.2015 - 18.02.2015

Ցուցահանդեսի քննարկում

 Փետրվարի 18-ին, ժ.15.00-ին կկայանա Փարավոն Միրզոյանի ստեղծագործություններին նվիրված ցուցահանդեսի քննարկումը: Բոլոր արվեստասերներին հրավիրում ենք մասնակցելու այդ միջոցառմանը:

2014 թ. նոյեմբերի 28-ից գործող ցուցահանդեսը ընդգրկում է նկարչի արվեստը վաղ շրջանից մինչև մեր օրերը: Ցուցադրությունը ներկայացնում է ինչպես գեղանկարչական, այնպես էլ գրաֆիկական աշխատանքներ` բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ, թեմատիկ հորինվածքներ: Փակման օրը այցելուները հնարավորություն կունենան զրուցելու ոչ միայն ցուցադրվող աշխատանքների, այլև ընդհանրապես արվեստին վերաբերող տարբեր հարցերի շուրջ:
Մուտքը ազատ է
 



Մշտական
ցուցադրություն

Աբեղյան Մհեր Մանուկի

"Հայաստան" եռապատկեր (1975)

կտավ, յուղաներկ
150x130 սմ