Միջոցառումներ / Թեմատիկ ծրագրեր

15.09.2014 - 25.02.2015

«Պատասխան` 100 տարի անց. անցյալը ներկայում». ամփոփվել են Հայոց ցեղասպանության վավերագրերի շուրջ գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթի արդյունքները

Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին ընդառաջ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը ՀՀ մշակույթի նախարարության և Վիվա-Սել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ իրականացնում է «Պատասխան՝ 100 տարի անց» խորագրով համալիր ծրագիրը։ Ծրագիրն անդրադարձ է 1894-1923 թթ. գրված, Հայոց ցեղասպանությունը փաստող անպատասխան նամակներին ու այլ վկայություններին:

  Մինչև 2015 թ. հունիսի 1-ը նախագծի շրջանակում կիրականացվի 2 ենթածրագիր, ինչի արդյունքում կհրատարակվի «Պատասխան` 100 տարի անց» պատկերագիրքը:

  1. 1894-1923 թթ. գրված, Հայոց ցեղասպանությունը փաստող արխիվային 11 նամակների ընտրություն` հայ և օտարազգի անվանի գործիչներին ծանուցելու և նրանց պատասխան-արձագանքները հավաքագրելու նպատակով:
  2. Հայոց ցեղասպանությունը փաստող արխիվային 11 վավերագրերի թեմաներով գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթ` ՀՀ ազգային պատկերասրահում թեմատիկ ցուցադրություն կազմակերպելու նպատակով:

Ս. թ. փետրվարի 24-ին և 25-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը փաստող վավերագրերի թեմաներով «Պատասխան` 100 տարի անց. անցյալը ներկայում» խորագրով գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթի եզրափակիչ փուլը։ Այդ օրերին փակ ցուցադրությանն այցելեցին և աշխատանքները գնահատեցին մտավորականության` 20-ից ավելի ակնառու ներկայացուցիչներ` առավելապես կերպարվեստի գործիչներ.

  1. Բագրատ Եպիսկոպոս Գալստանյան
  2. Արև Սամուելյան
  3. Կարեն Աղամյան
  4. Արմեն Գասպարյան
  5. Կարո Վարդանյան
  6. Անուշ Հակոբյան
  7. Գագիկ Ղազարյան
  8. Ռուբեն Արուտչյան
  9. Երանուհի Մարգարյան
  10. Հրանտ Թադևոսյան /Թաթոս/
  11. Վերժինե Սվազլյան
  12. Սվետլանա Պետրիկովա
  13. Լուսիկ Ագուլեցի
  14. Եղիշե Խերանյան
  15. Տիգրան Արզումանյան
  16. Հայկ Աղաբեկյան
  17. Հակոբ Չոլակյան
  18. Ջուլիետա Հակոբյան
  19. Ռոբերտ Էլիբեկյան
  20. Աննա Մնացականյան
  21. Շահեն Խաչատրյան

 Աշխատանքները գնահատվեցին 1-5 միավորի սահմանում`համաձայն մրցութային հանձնաժողովի կողմից հաստատված աշխատանքների գնահատման հետևյալ չափորոշիչների.

 

  1. Տրված վավերագրերին համապատասխանություն:
  2. Աշխատանքի գեղարվեստական արժեք /կոմպոզիցիոն կառուցվածք, գունային համադրություն, նյութի օգտագործման տեխնիկա/:
  3. Ստեղծագործության համոզչականություն:

 Մրցույթի ամփոփման և արդյունքների հրապարակման նպատակով ս.թ. փետրվարի 27-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի բանախոսներն էին  ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը,  «Պատասխան` 100 տարի անց. անցյալը ներկայում» մրցույթի պատասխանատու, արվեստաբան Արմեն Գասպարյանը, «Պատասխան` 100 տարի անց» նախագծի համակարգող Հասմիկ Հախվերդյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի ժ/պ Անուշ Հակոբյանը:

Այս փուլում ներկայացված լավագույն 20 աշխատանքները կներառվեն «Պատասխան` 100 տարի անց» պատկերագրքում, որոնցից լավագույն 15-ը նաև կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում` նույնանուն ցուցադրության մեջ: Առավելագույն միավորներ ստացած «Վերջինը» կոչվող քանդակին կտրվի «Հատուկ» կարգավիճակ, որի հեղինակը` Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի 2-րդ կուրսի ուսանող Նարեկ Կնյազյանը, կպարգևատրվի ՀՀ մշակույթի նախարարության և ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից:

 

Ստեղծագործության անվանում  / հեղինակ

 

1.      «Վերջինը»  / Նարեկ Կնյազյան

2.      «Երբեք չմոռացվեց...» / Արփինե Քեթցյան

3.      «Ելել ես, որ աշխարհն իմանա»  / Մայա Ավագյան

4.      «Գաղթ» (գեղանկար) / Նարեկ Ալեքյան

5.      «Դեր-Զորի հերոսը» / Հայկ Պետրոսյան

6.      «Կոմիտաս. ժառանգություն» / Ռաֆայել Մանուկյան

7.      «Կանգնի՛ր» / Ստելլա Գրիգորյան

8.      «Մարդկության սև խոռոչ»  / Զաքար Դեմիրճյան

9.      «Հայտնություն»  / Սարգիս Բաբայան

10.  «Հավատ» («Էրգրի տերը») / Դավիթ  Թևանյան

11.  «Պատասխան` 100 տարի անց» / Արա Շահումյան

12.  «Վերադառնամ տուն» / Արտեմ Մելիք-Ազարյանց

13.  «Ո՞րն է իմ մեղքը» / Սուրեն Սաֆարյան

14.  «Դեպի հավերժություն» / Մանվել Մաթևոսյան

15.  «Ճանապարհ» / Վահագն Իգիթյան

 

 

Մշտական
ցուցադրություն

Օսմյորկին Ալեքսանդր Ալեքսանդրովիչ

Բնանկար կաղնիով (1924)

կտավ, յուղաներկ
68,7x57 սմ