Միջոցառումներ / Թեմատիկ ծրագրեր

04.07.2015 - 04.07.2015

Գեղանկարիչ Հրաչյա Հակոբյանի (1935-1982) 80-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ

 Գեղանկարիչ, գրաֆիկ, մոնումենտալիստ Հրաչյա Հակոբյանը ծնվել է 1935 թ. Խանլարում (Ադրբեջան): 1939 թ. ընտանիքը տեղափոխվել է Երևան: Մասնագիտական կրթություն է ստացել նախ Երևանի Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի ուսումնարանում, այնուհետև` Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտում, որտեղ և դասավանդել է հետագայում 1966-1970 թթ.: 1964 թ. մասնակցել է հանրապետական և համամիութենական ցուցահանդեսների, 1970 թ. Կուբայում, Ճապոնիայում, 1976, 1977 թթ. ԱՄՆ, 1978 թ. Ֆրանսիայում խմբակային ցուցահանդեսների, գիտաժողովների:
Նկարիչը ստեղծագործել է ամենատարբեր ժանրերում` դիմանկար, բնանկար, նատյուրմորտ. հեղինակ է թեմատիկ «Կոմիտաս», 1962, «Տիր», 1978, «Ջութակահարը», 1975, բազմազանությամբ աչքի ընկնող բարձրարժեք հաստոցային և մոնումենտալ աշխատանքների` Երևանի «Մասիս» ֆիրմայի մշակույթի տան «Ղանթար» բազմանկար, 1979-1981 թթ. Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի թատրոնի ճեմասրահի որմնանկարների էսքիզներ: Ցավոք, ապրելով ընդամենը 47 տարի` արվեստագետը չհասցրեց իրականացնել այդ էսքիզները, դրանք կյանքի կոչվեցին նրա մահից հետո միայն: Կենդանության օրոք չունեցավ անհատական անգամ մեկ ցուցահանդես: Հրաչյա Հակոբյանի 80-ամյակին նվիրված այս միջոցառումը ևս մեկ առիթ է վերհիշելու և ոգեկոչելու տաղանդավոր արվեստագետին:

Մշտական
ցուցադրություն

Անհայտ վարպետ, 19-րդ դարի վերջ

Դաոսյան սրբի քանդակ

փայտ, փորագրում (փայտի)
բ.30,5/երկ.10,2 սմ