Միջոցառումներ / Թեմատիկ ծրագրեր

19.07.2018 - 19.07.2018

Կայացել է Մետաքսի ճանապարհի երկրների թանգարանների և պատկերասրահների միջազգային ֆորումը

2018 թ. հունիսի 19-23 Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաք Պեկինում՝ Չինաստանի Ազգային արվեստի թանգարանում, կայացել է Մետաքսի ճանապարհի երկրների թանգարանների և պատկերասրահների միջազգային ֆորումը, որին մասնակցել են 18 երկրների (Բանգլադեշ, Հարավային Կորեա, Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա, Ուկրաինա, Մոլդովա, Բելոռուս, Լիտվա, Թուրքիա և այլն) ներկայացուցիչներ: Ֆորումում Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացրել է ՀԱՊ-ի գիտական գծով փոխտնօրեն Սամվել Հովհաննիսյանը: Նա հանդես է եկել զեկույցով՝ <<Հայաստանի Ազգային պատկերասրահի հավաքածուի կարևորությունն ու առանձնահատկությունները>> թեմայով:

 

         

Մշտական
ցուցադրություն

Բաշինջաղյան Գևորգ Զաքարի

Փարիզի շրջակայքը. Մեդոն (1904)

կտավ, յուղաներկ
32x40,5 սմ