Միջոցառումներ / Թեմատիկ ծրագրեր

23.10.2018 - 27.10.2018

Հրանտ Ստեփանյանի 100-ամյակին նվիրված դասախոսություն

Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի գրաֆիկայի սրահում (2-րդ հարկ) կկայանա գեղանկարիչ Հրանտ Ստեփանյանի 100-ամյակին նվիրված դասախոսություն, որը կկարդա Հայկական գեղանկարչության բաժնի գիտաշխատող Զառա Դիլանյանը: Հրանտ Ստեփանյանը ծնվել է 1918թ. Ալեքսանդրապոլում: Ավարտելով Երևանի Գեղարդ տեխնիկումը` կատարելագործվել է Ռիգայի Գեղարվեստի ակադեմիայում: Հավասարապես ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ բնանկար, դիմանկար, նատյուրմորտ, ծովանկար՝ ընտրելով ռեալիստական ուղղությունը: Ապրելով ընդամենը 62 տարի, նկարիչը թողել է շուրջ 3000 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների հարուստ հավաքածու:
Մուտքն՝ անվճար:

Մշտական
ցուցադրություն

Կեսլեր Ռոբերտ

Աշխարհի ստեղծումը

թուղթ, գուաշ, սոուս
44,6x7,5 սմ