24.11.2018 - 24.11.2018
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության 5-րդ հարկի ցուցասրահում տեղի կունենա դասախոսություն` նվիրված անվանի գեղանկարիչ Ստեփան Աղաջանյանի ծննդյան 155-ամյակին: Ստեփան Աղաջանյանը ծնվել է Շուշիում, մասնագիտական կրթությունը ստացել է Փարիզի նշանավոր Ժյուլիանի ակադեմիայում: Մեծ է Աղաջանյանի ներդրումը հայ գեղանկարչության մեջ՝ հատկապես ռեալիստական դիմանկարի կայացման գործում: Նկարիչը ստեղծել է բազմաթիվ դիմանկարներ, որոնք աչքի են ընկնում կերպարի հոգեբանական խորությամբ, անհատականությամբ, գեղարվեստական միջոցների բազմազանությամբ:
Դասախոսությունը կվարի ՀԱՊ հայկական գեղանկարչության բաժնի գիտաշխատող Արփինե Սարիբեկյանը
Մուտքն` անվճար: