Միջոցառումներ / Թեմատիկ ծրագրեր

04.12.2018 - 04.12.2018

«Բեռնինի՝ բարոկկո արվեստի բազմաշնորհ հանճար»

 Ս.թ. դեկտեմբերի 4-ին` ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում տեղի կունենա Արիչչա քաղաքի Կիջի պալատի տնօրեն, արվեստի պատմության դոկտոր, Ֆրանչեսկո Պետրուչիի դասախոսությունը ՝ «Բեռնինի՝ բարոկկո արվեստի բազմաշնորհ հանճար» թեմայով:
Արվեստաբան և ճարտարապետ Ֆրանչեսկո Պետրուչին ծնվել է Հռոմում 1958թ.-ին, ավարտել է Հռոմի «Լա Սապիենզա» /իմաստություն/ համալսարանը, և, որպես ճարտարապետ ու արվեսի պատմության մասնագետ, մասնագիտացել է հուշարձանների վերականգնման գործում: Եղել է Արիչչայի քաղաքաշինության և հանրային գործերի վարչության տնօրենը, զբաղվելով տարբեր հետազոտական նախագծերով, որոնք վերաբերում էին 17-18-րդ դարերի գեղանկարչությանը, ճարտարապետությանը և դեկորատիվ արվեստին:
Նա նաև բազմաթիվ հոդվածների ու գրքերի հեղինակ է, որոնք ներկայացնում են Բերնինիի, Բակիչչիոյի, Պիեռ Ֆրանչեսկո Մոլայի, Ֆերդինանդ Վուտի և ընդհանրապես 17-18-րդ դարերի հռոմեական բարոկկո դպրոցի արվեսը:
Արիչչայի Կիջի Պալատի տնօրեն, արվեստի պատմության դոկտորն այսօր նաև տեղական «Հռոմեական ամրոցներ» պատմական ամսագրի տնօրենն է, մշակույթի նախարարության պատվավոր տեսուչ, նույնիսկ երաժշտական միության նախագահ:
Հրավիրում ենք հետաքրքիր դասախոսության:
Մուտքն` անվճար:

Մշտական
ցուցադրություն

Արգունով Իվան Պյոտորովիչ

Պետրոս I-ի դիմանկարը

կտավ, յուղաներկ
141x108,5 սմ