18.05.2019 - 19.05.2019
Հայաստանի ազգային պատկերասրահը տեղեկացնում է. այս տարի` մայիսի 18-ին, Թանգարանային գիշերվա և Թանգարանների միջազգային օրվանն ընդառաջ, ՀԱՊ-ը բաց կլինի 14:00-24:00: Ելնելով անվտանգության նկատառումներից՝ թանգարանում փակ կլինեն 1-ին հարկի՝ Հակոբ Գյուրջյան և Արևելքի սրահները, 9-րդ հարկի սրահները և Վերածննդից ռոկոկո. Գույնի ձևը ժամանակավոր ցուցաhանդեսը:
Մուտքը` անվճար
Միջոցառումների Ծրագիր
ՀԱՊ-ի 9-րդ հարկ՝ դահլիճ
14:00-15:00 Դասախոսություն «Արվեստագետի մտերիմը» նվիրված Արփենիկ Նալբանդյանին, Արմինե Կալենցին, Դիաննա Ուկլեբային և այն կանանց ովքեր նեցուկ են եղել իրենց արվեստագետ ամուսիններին և միասին անցել ստեղծագործողի դժվարին ուղին:
Դասախոսությունը կվարի արվեստաբան՝ Հասմիկ Բադալյանը
4-րդ հարկի ցուցասրահ
18:00 -19:00 Կրթական ծրագիր «Իմ Կոմիտասը»` նվիրված Կոմիտասի 150-ամյակին
3-րդ հարկ՝ որմնանկարների սրահ
18:00 -19:00 «Կոմիտասը և մենք» խորագրով փառատոնի շրջանակներում
տոնական համերգ «Կոմիտաս-Կոմիտաս»
Երևանի պետական կամերային երգչախումբ
Գլխավոր դիրիժոր և խմբավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյան
Տնօրեն՝ Վիլիամ Վայներ
7-րդ հարկի ցուցասրահ
20:00-21:00 «Լեոնարդո դա Վինչի. հեքիաթներ, լեգենդներ առակներ» ընթերցում կապված մեծ արվեստագետի մահվան 500-ամյակի հետ: Նյութը կներկայացնեն Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները: