Հավաքածու / Շտեմարան



Գոնչարովա Նատալյա Սերգեևնա

(1881 - 1962)

ՆԱՏԱԼՅԱ ԳՈՆՉԱՐՈՎԱ, 1881-1962

Տղան աքաղաղի հետ. 1900 -1913
Կտավ, յուղաներկ. 99 x 79 սմ

20-րդ դարի տաղանդավոր ռուս նկարչուհի Նատալյա Գոնչարովան իր ստեղծագործություններում ձգտում էր հասնել անսահման պարզության, մոտենալով ժողովրդական նկարչության պրիմիտիվ ավանդույթներին։ Այդպիսի պարզությամբ ու լակոնիկ լեզվով է կատարված ՙՏղան աքաղաղի հետ՚ կտավը: