Հավաքածու / Շտեմարան



Դրուե II Ֆրանսուա Հյուբեր

(1727 - 1775)

Դիմանկարիչ ՀՅՈՒԲԵՐ ՖՐԱՆՍՈՒԱ ԴՐՈՒԷ II-ը Լյուդովիկոս XV-ի ժամանակաշրջանի ուշ ռոկոկո արվեստի տիպիկ ներկայացուցիչ է, Հյուբեր Դրուէի որդին: Սովորել է Վանլոոյի, Նատուարի և Բուշեի մոտ: Այնուհետև հրավիրվել է Վերսալ, որտեղ աշխատել է մադամ Պոմպադուրի, ապա մադամ դյու Բարրիի համար: Կրել է Նատիեի, Ժան Ժակ Ռուսսոյի ազդեցությունը: Նրա վրձնին են պատկանում տոհմիկ ազնվականության ներկայացուցիչների, հատկապես, կանանց և երեխաների բազմաթիվ դիմանկարներ, որոնց նա հաճախակի պատկերում է Վեներայի, Դիանայի, Ամուրի, հավերժահարսերի կերպարանքով: Նկարչի կերպարները իդեալականացված են, նազանի և նրբագեղ, փոքր-ինչ սեթևեթ, շարժումներն ու դիրքերը լի են քնքշանքով: Հորինվածքներն առանձնանում են սահուն գծերի քմահաճ ռիթմով և երանգների բաց գունաշարով: