Հավաքածու / Շտեմարան



Փուշման(յան) Հովսեփ

(1877 - 1966)

(1877, Տիգրանակերտ, Արևմտյան Հայաստան-1966, ԱՄՆ)
Սփյուռքահայ գեղանկարիչ Հ. Փուշմանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտ քաղաքում` պղնձագործի ընտանիքում: 1886-ին ընտանիքը տեղափոխվում է Կ. Պոլիս, որտեղ էլ պատանի Փուշմանն ընդունվում է Գեղարվեստի վարժարան` դառնալով այդ հաստատության պատմության մեջ ամենաերիտասարդ ուսանողը: Հետագայում ավարտելով այն ոսկե մեդալով` հնարավորություն է ստանում պետական հովանավորության ներքո ուսումը շարունակել Եվրոպայում: Սակայն համիդյան ջարդերի պատճառով Փուշմանների ընտանիքը տեղափոխվում է ԱՄՆ` Չիկագո, որտեղ Հովսեփը գիտելիքներ է ձեռք բերում գորգարվեստի բնագավառում, այնուհետև 1908 թ. մեկնում Փարիզ, որտեղ Ժյուլիենի ակադեմիայում շարունակում է ուսումը: Արդեն մեկ տարի անց Ֆրանսիայում երիտասարդ նկարիչն իր կնոջ դիմանկարի համար արժանանում է երկրորդ մրցանակային տեղի, իսկ 1914-ին ՙԱրևի ճառագայթը՚, ՙՇեյխի դուստրը՚ աշխատանքների համար ստանում է բրոնզե և արծաթե մեդալներ: Հետագայում արվեստագետը առավելապես դիմել է նատյումորտի ժանրին` հաղորդելով այդ աշխատանքներին փիլիսոփայական մեկնաբանություն: 1926-ից Փուշմանը անհատական ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում, Նյու-Յորքում, Բոստոնում, Չիկագոյում: Փուշմանը հայ նկարիչների ՙԱնի՚ խմբակցության հիմնադիրներից էր, հետա•այում նաև նախա•ահը: 1928 թ. ընտրվել է Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ: Արվեստագետը մահացել է Նյու-Յորքում 1966-ին: Նկարչի աշխատանքները ձեռք են բերվել Նյու-Յորքի Մետրոպոլիտեն, Մինեապոլիսի, Բոստոնի և այլ թանգարանների, մասնավոր կոլեկցիոներների կողմից: Որդիների` Արման և Արսեն Փուշմանների 1970-ի նվիրատվության շնորհիվ այսօր ՀԱՊ-ը հանրությանն է ներկայացնում Հ. Փուշմանի չորս ստեղծագործություն` ՙՆկարչի կնոջ դիմանկարը՚, ՙԱրևի ճառագայթը՚, նատյուրմորտ ՙԿյանքի ոսկե մայրամուտ՚, ՙԿենաց ակունք՚: