Միջոցառումներ / Կրթական ծրագրեր

07.11.2011 - 07.11.2012

ԽԱՂ-ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ

 

Մարդկանց արվեստին մոտեցնելու նպատակով Հայաստանի ազգային պատկերասրահը կազմակերպում է հատուկ խաղ-էքսկուսիաներ տարբեր տարիքի երեխաների համար: Խաղերը ստեղծելիս հոգեբաններից, արվեստաբաններից և թանգարանային մանկավարժներից բաղկացած աշխատանքային խումբը հաշվի է առնում յուրաքանչյուր թիրախային խմբի տարիքային առանձնահատկությունները, հետաքրքրությունները և ինտելեկտուալ մակարդակը:

1. Խաղողի տոն

Ովքե՞ր - 4-6 տարեկան երեխաներ, մանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղ - Իտալական արվեստի ցուցասրահ, 7 - րդ հարկ
Խումբը - 10 -15 մասնակից


Երեք մասից կազմված 30-40 րոպե տևողությամբ այս էքսկուրսիայի նպատակն է երեխաներին սովորեցնել դիտել քանդակ, ծանոթանալ բաքոսուհի հունահռոմեական դիցաբանական կերպարին:

 

2. Օլիմպոսի նվաճումը

Ովքե՞ր - 7-8 տարեկան երեխաներ, մանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղ - Եվրոպական արվեստի ցուցասրահ, 7-րդ հարկ
Խումբը - 10-15 մասնակից

 
Այս յուրատեսակ էքսկուրսիայի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել Անտիկ մշակույթին, զարգացնել էսթետիկական ընկալումը, ստեղծագործականությունը, սոցիալական հմտությունները։

Խաղին մասնակցելիս երեխաները սովորում են նոր տերմիններ, զարգանում է նրանց խմբային աշխատանքը, նախաձեռնողականությունը և այլն։

 

3. Ժամ և ժամանակ

Ովքե՞ր - 8-10 տարեկան երեխաներ, մանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղ - 18-20-րդ դդ. արևմտաեվրոպական ժամացույցների ցուցասրահ 2-րդ հարկ
Խումբը - 10-15 մասնակից


Ժամ և ժամանակ ծրագիրը բաղկացած է երեք մասից՝

Դաս-զրույց. Խաղ-էքսկուրսիայի ընթացքում ՀԱՊ-ի Արևմտաեվրոպական ժամացույների հավաքածուի միջոցով երեխաները ծանոթանում են ժամացույցների տեսակներին,  դիտարկելով դրանք որպես դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, որոնք սինթեզում են արվեստն ու գիտությունը:

Հարց և պատասխան. Մանկավարժը  երեխաներին ուղղում է հարցեր էքսկուրսիայի ընթացքում սովորած նոր տերմիններն ու ստացած տեղեկությունը ամրապնդելու նպատակով:

Խաղ. Երեխաներին հանձնարարվում է լուծել ցուցասրահում ներկայացված ժամացույցների լուսանկարներով պատրաստված գլուխկոտրուկներ և սրահում գտնել պատկերված ցուցանմուշը:

 

4. Ամուր

Ովքե՞ր - 12-14 տարեկան երեխաներ, մանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղ - Ֆրանսիական արվեստի ցուցասրահ, 7-րդ հարկ
Խումբը - 10-15 մասնակից

 
Էքսկուրսիայի ընթացքում մասնակիցները ծանոթանում են արվեստի տեսակներին, սովորում նոր տերմիններ, հնարավորություն են ունենում ստեղծագործելու:

 

5. Քանդակի լեզուն

Ովքե՞ր - կույրեր և տեսողական խնդիրներ ունեցողներ, մանկավարժի կամ հոգեբանի ուղեկցությամբ
Որտե՞ր - Հակոբ Գյուրջյանի ստեղծագործությունների ցուցասրահ
Խումբը - 10-15 մասնակից


Հայաստանի ազգային պատկերասրահում իրականացվում է սոցիալական ծրագիր տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար։

Խաղ-էքսկուրսիայի ընթացքում մասնակիցները ծանոթանում են հայ քանդակագործ Հակոբ Գյուրջյանի անիմալիստական ժանրի ստեղծագործություններին։

 

Խաղ-էքսկուրսիաներին անհրաժեշտ է նախապես գրանցվել։

Հեռ.՝ (+37410) 567472
Էլ. հասցե՝ nga_education@yahoo.com

Մշտական
ցուցադրություն

Ավետիսյան Մինաս Կարապետի

Կնոջ դիմանկար (Օլգա) (1960)

կտավ, յուղաներկ
59,5x40 սմ