Կրթական ծրագրեր

08.04.2016 - 08.04.2016

Հայաստանի ազգային պատկերասրահի ողջ անձնակազմը իր զորակցությունն է հայտնում սահմանները պաշտպանող հայորդիներին

 Նորից վտանգված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը: Թշնամին նորից դիմել է ռազմական գործողությունների և վայրագությունների: Ավերածություններ, հող հայրենիի համար զոհված մարտիկներ, անմեղ զոհեր խաղաղ բնակչության շրջանում: Աշխարհի համայն հայությունը ոտքի է կանգնել` սատարելու մեր հայրենակիցներին:
Հայաստանի ազգային պատկերասրահի ողջ անձնակազմը իր զորակցությունն է հայտնում սահմանները պաշտպանող հայորդիներին, հակամարտության գոտում գտնվող բնակիչներին և հանգանակված գումարը փոխանցում է Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը օգնելու համար բացված բանկային հաշվին: