Թանգարան / Նորություններ

06.10.2016 - 07.10.2016

Արշակ Ֆեթվաճյանին նվիրված նամականիշի մարում:

Ս.թ. հոկտեմբերի 7-ին՝ ժ. 13:00, Հայաստանի ազգային պատկերասրահում՝ որմնանկարների սրահում, «Հայփոստ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հայկ Ավագյանի և «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Ծատուրյանի կողմից տեղի կունենա Արշակ Ֆեթվաճյանի ծննդյան 150- ամյակին նվիրված նամականիշի մարում, որին կհաջորդի ՀԱՊ-ի հրատարակած Արշակ Ֆեթվաճյանի «Մշակութային եղեռնից փրկված ճարտարապետական մասունքներ» կատալոգի շնորհանդեսը: