Թանգարան / Նորություններ

26.11.2016 - 26.11.2016

Տրետյակովյան պատկերասրահում ավարտվեց Այվազովսկու ցուցահանդեսը

Հանճարեղ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու /1817-1900/ ծննդյան 200 -ամյակին ընդառաջ Տրետյակովյան պատկերասրահը կազմակերպել էր ցուցադրություն՝ 2016 թ. հուլիսի 29-ից մինչև նոյեմբերի-20: Հայաստանի ազգային պատկերասրահը նույնպես իր ակտիվ մասնակցությունն ունեցավ ցուցահանդեսին, շուրջ 100 ծովանկարների և 50 գրաֆիկական աշխատանքների շարքում ներկայացված էին ՀԱՊ-ի հավաքածուից տասներկու ստեղծագործություններ: Եվ արդեն ցուցահանդեսի ավարտից հետո ՀԱՊ գիտական գծով փոխտնօրեն Սամվել Հովհաննիսյանը, ՀԱՊ Վերականգնման և կոնսերվացման բաժնի վարիչ Իգոր Պողոսյանը աշխատանքները ետ բերեցին թանգարան: Արկղերը բացելուց հետո աշխատանքները կզբաղեցնեն իրենց տեղը մշտական ցուցադրությունում:
Հիշեցնենք, որ 2017 թվականին լրանում է մեծանուն ծովանկարչի 200-ամյակը: Հայաստանի ազգային պատկերասրահը ևս պատրաստվում է կազմակերպել ցուցահանդես, նախատեսվում է իրականացնել գիտաժողով:



Մշտական
ցուցադրություն

Լեբեդև Վլադիմիր Վասիլևիչ

Կնոջ դիմանկար (1937)

կտավ, յուղաներկ
66x54,5 սմ