Թանգարան / Նորություններ

28.01.2017 - 28.01.2017

Հայաստանի Ազգային Պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի տոնի առթիվ

Հայոց բանակի օրը տոն է բոլորիս համար: Բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ հպարտությամբ շնորհավորում եմ զինված ուժերի ողջ անձնակազմին՝ զինվորից մինչև գեներալ, շնորհավորում եմ նաև մեզ՝ բոլորիս: Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում մշտապես պայաքարել է հանուն անկախ պետականության, հավատի, լեզվի, մշակույթի պահպանման՝ «վասն հաւատոյ, վասն հայրենյաց» կարգախոսը շուրթերին:
Հավերժ փառք և խոնարհում անպարտ և հաղթանակած հայոց բանակին:
Իմ ցանկությունն է, որ Հայաստան աշխարհում առավոտները բացվեն խաղաղ և մեզ ուղեկից լինի հայ զինվորի անսասան կամքը, խիզախությունն ու ոգու արիությունը: 

Մշտական
ցուցադրություն

Անհայտ հայ նկարիչ,19-րդ դար

Կնոջ դիմանկար երեխայի հետ

կտավ, յուղաներկ
81x99 սմ