Թանգարան / Նորություններ

04.03.2017 - 04.03.2017

Հայաստանի ազգային պատկերասրահը հյուրընկալել է մի շարք տուրիստական ընկերությունների

Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահը՝ ի դեմս տնօրեն Արման Ծատուրյանի, մարտի 8-ին ընդառաջ հյուրընկալել էր մի շարք տուրիստական կազմակերպությունների կին ներկայացուցիչների: Հյուրերը էքսկուրսավարի հետ միասին շրջեցին ՀԱՊ-ի սրահներում, ծանոթացան թանգարանի անցուդարձին, կայանալիք ցուցահանդես –միջոցառումներին:
Առհասարակ սա ճանաչողական հանդիպում էր, որը նպատակ ունի ամուր կապերի հաստատման, համատեղ ծրագրերի իրականացման և հետագա համագործակցության: Իհարկե, սա շատ լավ առիթ էր նաև կրկին անգամ շնորհավորելու կանանց՝ մեկամսյակի կապակցությամբ: 



Մշտական
ցուցադրություն

Ավետիսյան Մինաս Կարապետի

Յայլաղում (1960)

կտավ, յուղաներկ
67,5x115,5 սմ