Թանգարան / Նորություններ

18.03.2017 - 31.03.2017

«Հայրենի եզերք» խորագրով ցուցահանդես Եղեգնաձորի մասնաճյուղում

 Ս.թ մարտի 18-ին՝ ժ.15:00-ին, ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպված «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում, Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղում տեղի կունենա «Հայրենի եզերք» խորագրով ցուցահանդես: Այն ներկայացնում է հայկական բնապատկերի գեղատեսիլ վայրերը և նպատակ ունի մարզերի բնակչությանը ծանոթացնել հայ արվեստագետների ստեղծագործություններին, ինչպես նաև նպաստել մարզային մշակույթի զարգացմանը:

Մշտական
ցուցադրություն

Տրոպինին Վասիլի Անդրեևիչ

Հովակիմ Լազարևիչ Լազարյանի դիմանկարը (1822)

կտավ, յուղաներկ
90x75 սմ